ԿԲՏ-Պրեմիում և խոշոր հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր | ardshinbank

ԿԲՏ-Պրեմիում և խոշոր հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.07.2019 to 31.07.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի և Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացման  կազմակերպում,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների բազայի վարում և յուրաքանչյուրի գծով Բանկի ծառայությունների մասով առաջարկների ձևավորում,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի կոորդինացում և փաստացի վաճառքի ապահովում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների` բիզնեսի մասին հիմնական տեղեկատվության հավաքագրում, պոտենցիալի գնահատում, բանկերի հետ հաճախորդի փոխհարաբերությունների, բանկային ծառայությունների վերլուծության իրականացում, հաճախորդների պահանջների և նրա համագործակցության ընդլայնման վերաբերյալ դիրքորոշման ներկայացում՝ ինտեգրալ եկամտաբերության հաշվարկների իրականացման միջոցով,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների առկա վարկային և ավանդային պորտֆելների սպասարկում,
  • Բանկային ծառայությունների, սակագների արտոնյալ պայմանների քննարկում, հիմնավորումների և հաստատման ներկայացում Բանկի իրավասու մարմնին,
  • Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում, խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացման ապահովում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների և Բանկի միջև հարաբերությունները կանոնակարգող կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ,
  • MS Office,
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Manager_Corporate”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 31-ը հուլիսի 2019թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One