ԿԲՏ-Պրեմիում, խոշոր հաճախորդների և նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության համակարգող | ardshinbank

ԿԲՏ-Պրեմիում, խոշոր հաճախորդների և նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության համակարգող

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.07.2019 to 31.07.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների հետ նախատեսվող վարկային գործարքների գծով ֆինանսական տեղեկատվության հավաքագրում հաճախորդների հետ աշխատանքների գծով պատասխանատուի հետ համատեղ,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների կազմում, ներկայացում Բանկի իրավասու մարմնի քննարկմանը,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում  Բանկի իրավասու մարմնի կողմից հաստատման ապահովում,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների վարկային ռիսկ պարունակող գործարքների վերաբերյալ առաջարկների ձևավորում, Բանկի վարկային կոմիտեի հաստատմանը  ներկայացում,
  • Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում, խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացման ապահովում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
  • Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո , նպատակային օգտագործման հսկողության իրականացում հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ համատեղ,
  • Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում` Հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ, խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների վարկային ռիսկ պարունակող գործարքների վերլուծություն՝ վարկարժանության և վարկունակության գնահատում, վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների վերլուծություն, ֆինանսական գործակիցների վերլուծություն,  պատմական դրամական հոսքերի, ֆինանսական վիճակի և եկամուտ ծախսերի վերլուծություն, կանխատեսվող ֆինանսական հոսքերի պլանավորում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական, իրավաբանական կրթությունը ցանկալի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում: Ղեկավար պաշտոնի նկատմամբ պահանջը չի տարածվում Բանկի աշխատակիցների վրա,
  • MS Office,
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Coordinator_Corporate”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 31-ը հուլիսի 2019թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One