ԿԲՏ - Ոչ ռեզիդենտ հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատու | ardshinbank

ԿԲՏ - Ոչ ռեզիդենտ հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.07.2019 to 31.07.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների մասով վաճառքի պլանի կազմում,
  • Պոտենցիալ և գործող ոչ ռեզիդենտ հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարման կազմակերպում,
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների պահանջների վերլուծություն բանկային ծառայությունների մասով, ներառյալ՝ հաճախորդների հետ բանակցությունների կազմակերպում,
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար բանկային ծառայությունների մասով պաշտոնական առաջարկի պատրաստում,
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների հետ բանակցությունների արդյունքում ձևավորված առաջարկների ներկայացում իրավասու մարմնին,
  • Բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի կորդինացում գործող ոչ ռեզիդենտ հաճախորդների մասով և փաստացի վաճառքի ապահովում ըստ ընթացիկ վաճառքի պլանի,
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման որակի ապահովում և օպտիմալացում, բանկային ծառայությունների, ներքին բիզնես գործընթացների մասով առաջարկների ներկայացում,
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում,
  • Տեխնիկական առաջանդրանքների ներկայացում ոչ վարկային գործառույթների ավտոմատացման համար: 
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է ոչ ռեզիդենտ հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ),
  • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Մենեջմենթի հիմունքների, վաճառքի մեթոդների և տեխնիկայի իմացություն և կիրառում,
  • Հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Responsible for Non-Residents”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 31-ը հուլիսի 2019թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One