ԿԲՏ - Միջազգային բիզնեսի ուղղության պատասխանատու | ardshinbank

ԿԲՏ - Միջազգային բիզնեսի ուղղության պատասխանատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.07.2019 to 31.07.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի փաստաթղթային ծառայությունների վաճառքի բոլոր փուլերում աջակցում՝ Հաճախորդների ներգրավման հանդիպումների, այցելությունների կազմակերպում, խորհրդատվության տրամադրում,
  • Բանկի  Հաճախորդների համար փաստաթղթային ծառայությունների մասով  առաջարկի պատրաստում,
  • Հաճախորդների առկա փաստաթղթային ծառայությունների մասով գործարքների վարում և զարգացում ըստ  Բանկի բիզնես-պլանի պահանջների,
  • Հաճախորդների փաստաթղթային գործառնությունների ներկայացաում  Վարչության այլ ստորաբաժանումների հետ համատեղ  և Բանկի իրավասու  մարմինների  կողմից հաստատման ապահովում,
  • Արտասահմանյան ֆինանսական կառույցների հետ բանակցում փաստաթղթային գործառնությունների պայմանների համաձայնեցման, նպատակային ֆինանսական ռեսուրսների ներգրավման վերաբերյալ,
  • SWIFT համակարգի կիրառմամբ փաստաթղթային գործառնությունների ստեղծում և փոփոխում,
  • Վարչության գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակման և զարգացման գործընթացներին աջակցում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ, որից առնվազն 1 տարին միջազգային բիզնեսի զարգացման ուղղությամբ,
  • MS Office, MS Project (ցանկալի է) Բանկի գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի (ցանկալի է) իմացություն,
  • Մենեջմենթի հիմունքների, վաճառքի մեթոդների և տեխնիկայի իմացություն և կիրառում,
  • Հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Responsible for International business”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 31-ը հուլիսի 2019թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One