ԿԲՏ - Կորպորատիվ բիզնեսի զարգացման ուղղության համակարգող | ardshinbank

ԿԲՏ - Կորպորատիվ բիզնեսի զարգացման ուղղության համակարգող

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.07.2019 to 31.07.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա կորպորատիվ նոր ծառայությունների ներդնման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում և պլանավորում,
  • Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես պրոցեսների, նախատեսվող ծրագրային փոփոխությունների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
  • Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Նախագծերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ նախագծային նյութերի պատրաստում, տեխնիկական հագեցվածության առկայության ստուգում, պրոցեսի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
  • Ներդրված ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերություն­ների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Նախագծերի ներդրման միջոցառումներով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում Բանկի այլ ստորաբաժանումներին աջակցում, այդ թվում՝ ծառայության առաջխաղացման նյութերի մշակման,  ծրագրային փոփոխությունների տեստավորման, պրոցեսի մասնակիցների ուսուցման և դրա համար անհրաժեշտ տեղեկատվական և գնահատման նյութերի պատրաստման, ծառայությունների վաճառքների պլանավորման և այլ, նախագծի յուրահատկություններից կախված, միջոցառումների շրջանակներում,
  • Վարչության գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և զարգացում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է Բանկային ծառայությունների զարգացման ոլորտում,
  • MS Office, MS Project (ցանկալի է) Բանկի գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի (ցանկալի է) իմացություն,
  • Նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է),
  • Մարքեթինգի և արդյունավետ վաճառքների հիմունքների իմացություն, 
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Coordinator_Corporate Development”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 31-ը հուլիսի 2019թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One