Իրավախորհրդատու (պայմանագրերի և բիզնես ուղղությունների իրավական սպասարկման գծով) | ardshinbank

Իրավախորհրդատու (պայմանագրերի և բիզնես ուղղությունների իրավական սպասարկման գծով)

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
06.08.2019 to 19.08.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ստորբաժանմանը հասցեագրված տարաբնույթ փաստաթղթերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ պատասխան գրությունների կազմում և տրամադրում,
  • Փաստաթղթերի ամբողջականության և պատշաճ ձևակերպման ապահովում և դրանց թվայնացում,
  • Ներքին ակտերի նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն, ներքին իրավական ակտերի և ներկայացված այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
  • Բանկի հրամանների, հանձնարարականների, հրահանգների և այլ կազմակերպչական փաստաթղթերի նախնական ստուգում և անհրաժեշտության դեպքում այդ փաստաթղթերի նախապատրաստմանը մասնակցություն,
  • Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքներին մասնակցություն պայմանագրերի նախագծերի մշակման գործընթացում, իրավաբանական քննություն, վիզավորում, Բանկի ղեկավարությանը հայտնաբերված օրենսդրությանը չհամապատասխանող կամ Բանկի շահերից չբխող կետերի վերաբերյալ առաջարկների ներկայացում,
  • Տիպային պայմանագրերի և Բանկի համաձայնությունների օրինակների մշակում՝ ինքնուրույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ միասին,
  • Պայմանագրերի կնքման և կատարման ապահովման համար լիազորագրերի և այլ փաստաթղթերի կազմում,
  • Քաղաքացիաիրավական պայմանագրերի համակարգված հաշվառում և պահպանում,
  • Աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերի, համաձայնագրերի տիպային ձևերի մշակում
  • Աշխատանքային դիսցիպլինայի ամրապնդման համար միջոցառումների ձեռնարկման մշակման մասնակցություն և միջոցառումներին մասնակցություն, Բանկի վնասների հատուցման և գողություն դեպքերը կանխելու համար,
  • Խրախուսման կամ Բանկի աշխատակիցներին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու հարցերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
  • Հրամանների իրավաբանական փորձաքննություն և վիզավորում, գործող օրենսդրության հետ դրանց անհամապատասխանության դեպքում հարցի օրինական լուծման համար ղեկավարներին առաջարկությունների ներկայացում,
  • Աշխատակիցների հետ ինդիվիդուալ և կոլեկտիվ նյութական պատասխանատվության պայմանագրերի տիպային ձևերի մշակում,
  • Աշխատակիցների ուսման ուղորդելու և ուսումնական պայմանագրերի տիպային ձևերի մշակմանը մասնակցություն:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
  • Առնվազն 6 ամսվա մասնագիտական իրավաբանական փորձ Կենտրոնական բանկում կամ ցանկացած առևտրային բանկում կամ վարկային կազմակերպությունում կամ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առևտրային կազմակերպության իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում ,
  • MS Office-ի իմացություն,
  • Փաստաբանի որակավորումը ցանկալի է ,
  •  Գույքային (իրային) և աշխատանքային հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Legal Advisor, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 19-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One