Իրավախորհրդատու (Կորպորատիվ-իրավական աշխատանքների ապահովման գծով) | ardshinbank

Իրավախորհրդատու (Կորպորատիվ-իրավական աշխատանքների ապահովման գծով)

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.03.2019 to 31.03.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բաժնետերերի ժողովի և Խորհրդի նիստերի նախապատրաստում և գումարում և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, արձանագրությունների կազմում և իրավասու անձանց ստորագրմանը ներկայացում,
  • Բաժնետերերի ժողովի և Խորհրդի որոշումների նախագծերի մշակում և/կամ ներկայացված նախագծերի վերաբերյալ իրավաբանական եզրակացության տրամադրում,
  • Բաժնետերեր ժողովի և խորհրդի գործունեության, իրենց իրավասությանը վերաբերող հարցերի հետ կապված իրավական հարցերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
  • Խորհրդի անդամների ընտրության հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրում,
  • Բանկի կանոնադրական կապիտալի փոփոխության, վերակազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, ՀՀ ԿԲ-ի գրանցմանը ներկայացում,
  • Բանկի և Բանկի մասնաճյուղերի կանոնադրությունների  փոփոխության/նոր խմբագրությամբ կանոնադրությունների կազմում և դրանց գրանցման համար անհրաժեշտ իրավասու մարմինների որոշումների և այլ փաստաթղթերի կազմում և ՀՀ ԿԲ գրանցմանը ներկայացում,
  • Վերոնշյալ հարցերով, ինչպես նաև Բանկի ղեկավարների գրանցման, ժամանակավոր պաշտոնավարման կամ վերջինիս գործառույթները իրավաբանական անձին փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, այլ հարցերով համագործակցություն ՀՀ ԿԲ հետ,
  • Բանկի հետ փոխկապակցված ցուցակված ընկերությունների մասով էական փաստերի և այլ տեղեկությունների վերաբերյալ փաստաթղթերի կազմում` ՀՀ ԿԲ և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ներկայացնելու նպատակով,
  • Բաժնեմասերի առուվաճառքի համար անհրաժեշտ փաստաթղթերի (օտարման մասին որոշումների, նախապատվության իրավունքի մասին ծանուցումների, նախապատվության իրավունքի կիրառման կամ կիրառումից հրաժարման մասին որոշումների և ծանուցումների, առուվաճառքի պայմանագրերի և այլն) կազմում, կորպորատիվ այլ գործողություններիկ կատարման համար հանձնարարականների և այլ փաստաթղթերի լրացում, հավաքագրում և ներկայացում հաշվի օպերատորին,
  • Բաժնետերերի ռեեստրների, ռեեստրներից քաղվածքների տրամադրման դիմումների կազմում և ներկայացում հաշվի օպերատորին,
  • Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Բանկի` որպես հաշվի օպերատորի, հետ համագործակցություն և իրավական ու այլ հարցերի քննարկում,
  • Բանկի` որպես հաշվի օպերատորի, գործառույթներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • Բաժնետոմսերի թողարկման նպատակով Ժողովների և Խորհրդի նիստերի գումարում, նախապատրաստում, անցկացում, արձանագրությունների և որոշումների կազմում,
  • Համակենտրոնացումն օրենքով սահմանված դեպքերում հայտարարագրման ենթակա լինելու դեպքում համակենտրոնացման դիմումների և հայտարարագրերի կազմում ու լրացում,դրա վերաբերյալ իրավական դիրքորոշման ներկայացում,
  • ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համագործակցություն, նիստերին մասնակցություն,
  • Խոշոր գործարքների և շահագրգռվածությամբ գործարքների կնքմանը հավանություն տալու մասին իրավասու մարմինների որոշումների կազմում,
  • Բանկի և վերջինիս բաժնետերերի, ղեկավարների վերաբերյալ հարցաշարերի լրացում, տեղեկությունների տրամադրում Բանկի այլ ստորաբաժանումներին` Բանկի գործընկերներին տրամադրելու նպատակով,
  • Կորպորատիվ կառավարման հարցերով քննարկումներին մասնակցություն,
  • Բոլոր կազմած փաստաթղթերի վիզաների և ստորագրությունների ապահովում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
  • Առնվազն 6 ամսվա մասնագիտական իրավաբանական փորձ Կենտրոնական բանկում կամ ցանկացած առևտրային բանկում կամ վարկային կազմակերպությունում կամ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առևտրային կազմակերպության իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում,
  •  ՀՀ փաստաբանի որակավորումը ցանկալի է,
  • MS Office-ի իմացություն,
  • Գործարարական, հարկային, ֆինանսական և վարչական հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) իմացությունը ցանկալի է:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Legal adviser, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 31-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One