Իրավախորհրդատու - Դատական գործերի վարման վարչություն | ardshinbank

Իրավախորհրդատու - Դատական գործերի վարման վարչություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
03.06.2019 to 16.06.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի կողմից պարտքի բռնագանձման, վտարման, պարտապանների գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ քաղաքացիական հայցերի, հակընդդեմ հայցերի, հայցերի պատասխանների, սնանկության դիմումների, միջնորդությունների և այլ պահանջվող փաստաթղթերի և գրությունների և վերջիններիս ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և կազմում,
  • Դատական պաշտպանության հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
  • Վերաքննիչ բողոքների պատասխանների, ընթացիկ միջնորդությունների, դրանց լիազորագրերի կազմում և ներկայացում համապատասխան իրավասու մարմին,  սնանկության գործերով պահանջների, ընթացիք միջնորդությունների, կատարողական թերթի դիմումների, դրանց լիազորագրերի և անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի կողմից ներկայացվող վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխանների, ընթացիկ միջնորդությունների, դրանց լիազորագրերի կազում և ներկայացում համապատասխան իրավասու մարմնին,
  • Դատական վարույթների կազմում և դրանց թվայնացում, էլեկտոնային մատյանների վարում ու թարմացում,
  • Բանկի դատական գործերի (ըստ գրավի առարկայի և հայցի առարկաների), սնանկության գործերի,  վճարման կարգադրությունների բազաների վարում,
  • Ըստ անհրաժեշտության դատական գործերի շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Ստորաբաժանմանը հասցեագրված տարաբնույթ փաստաթղթերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ պատասխան գրությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա անընդմեջ  մասնագիտական աշխատանքային փորձ (նախընտրելի է բանկերում և վարկային կազմակերպություններում՝ դատական ներկայացուցչության ուղղվածությամբ, դատարաններում և սնանկության վարույթներում),
  • MS Office-ի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Legal adviser_NPL, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունիսի 16-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One