Իրավախորհրդատու գույքային հարաբերությունների գծով | ardshinbank

Իրավախորհրդատու գույքային հարաբերությունների գծով

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.08.2019 to 12.09.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Լիցենզիաներ, համաձայնություններ առևտրային պատենտներ և այլ թույլտվություններ ստանալու նպատակով դիմումների և այլ փաստաթղթերի մշակում և վերջիններիս փոխանցում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • Բանկի և հոլդինգի սեփականության և այլ գույքային իրավունքների գրանցման ստուգում,
  • Բանկի սեփականության իրավունքի պահպանության նպատակով փաստաթղթերի մշակմանը մասնակցություն (նյութական պատասխանատվության պայմանագրեր, նյութական արժեքների ստացման և ընդունման հրահանգներ, հաշվառում և շարժ),
  • Գրավի առարկայի և գրավատուի իրավունքների ստուգման նպատակով փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, գրավի իրավունքի գրանցման ժամանակ իրավաբանական օգնություն:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն իրավաբանական,
  • Առնվազն 6 ամսվա մասնագիտական իրավաբանական փորձ Կենտրոնական բանկում կամ ցանկացած առևտրային բանկում կամ վարկային կազմակերպությունում կամ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առևտրային կազմակերպության իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում,
  • Փաստաբանի որակավորումը ցանկալի է,
  • Գույքային (իրային) և աշխատանքային հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ և անգլերենի իմացություն,
  • MS Office-ի իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել   “Իրավախորհրդատու_ գույքային, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. սեպտեմբերի 12-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One