Աշխատանքային պարտականություններ:
-
Հաշվետեր և ոչ հաշվետեր Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամարկղային գործառնությունների իրականացում,
-
Հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
-
Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
-
Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
-
Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
-
Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և "Գործառնական օր" ծրագրում մուտքագրում,
-
Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան կումունալ վճարումների ընդունում և կատարում,
-
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով բանկային և ճանապարհային չեկերի նույնականացում, դրանց վճարման ներկայացում և վճարման իրականացում,
-
Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով: