Դրամարկղային գործառնությունների բաժնի գանձապահ | ardshinbank

Դրամարկղային գործառնությունների բաժնի գանձապահ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
13.12.2018 to 24.12.2018
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Կանխիկ դրամական միջոցների, այլ արժեքների  վերահաշվում, իսկության ստուգում, սահմանված կարգով փաթեթավորում,
  • Բանկի հաշվապահական ձևակերպումներ իրականացնող համակարգում իրականացվող գործառույթների՝ կանխիկ դրամական միջոցների և այլ արժեքների ինկասացիաների մուտքի/ելքի, կնքված պայմանագրերի շրջանակներում հաճախորդների բանկային հաշիվներին մուտքի և բանկային հաշիվներից ելքի, բանկոմատների լիցքավորման /լիցքաթափման, հաշվեսխալների և դրամապահոցի շարժի ձևակերպումներ, հաշվետվությունների վարում,
  • Առաքվող արժեքների նախապատրաստում,
  • Բանկոմատների լիցքավորված/լիցքաթափված դրամատուփերի հանձնում և ընդունում,
  • Աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Փաստաթղթերի ձևավորում և արխիվացում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (3 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում) կամ միջնակարգ կրթություն ("Արդշինբանկ" ՓԲԸ 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում): Բարձրագույն կրթությունը նախընտրելի է,
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ   հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում: Գանձապահի փորձը նախընտրելի է,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն: Օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 9-ի գերազանց իմացություն. ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շրջանառվող կանխիկ դրամական միջոցների նկարագրի, պաշտպանական հատկանիշների իմացություն
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Cashier”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 24-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One