Դրամարկղային գործառնությունների բաժնի արժեքների վերահաշվման խմբի գանձապահ | ardshinbank

Դրամարկղային գործառնությունների բաժնի արժեքների վերահաշվման խմբի գանձապահ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
08.09.2021 to 26.09.2021
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Կանխիկ դրամական միջոցների, այլ արժեքների  վերահաշվում, իսկության ստուգում, սահմանված կարգով փաթեթավորում,
  • Առաքվող արժեքների նախապատրաստում,
  • Բանկոմատների պիտակավորված դրամատուփերի հանձնում և ընդունում,
  • Իր կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա գանձապահի աշխատանքային փորձ, իսկ կրթության նվազագույն պահանջ-ներին չբավարարելու դեպքում` վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա գանձապահի աշխատանքային փորձ (նախընտրելի է ֆինանսաբանկային համակարգում),
  •  MS Word, MS Excel, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն (նախընտրելի է),
  • Շրջանառվող կանխիկ դրամական միջոցների նկարագրի, պաշտպանական հատկանիշների իմացություն, ՀՀ կենտրոնական բանկի կանոնակարգ 9-ի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Դրամարկղային գործառնությունների բաժնի արժեքների վերահաշվման խմբի գանձապահ, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2024-03-27 11:29
Developed by Studio One