ԳՏ, Անձնակազմի կառավարման վարչություն, Անձնակազմի հավաքագրման պատասխանատու | ardshinbank

ԳՏ, Անձնակազմի կառավարման վարչություն, Անձնակազմի հավաքագրման պատասխանատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
25.09.2019 to 08.10.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Անձնակազմի պահանջարկի բացահայտում: Բանկի զարգացման ռազմավարությանը և ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրման պլանավորում,
  • Անձնակազմի ընթացիկ և ռազմավարական հավաքագրման ապահովում, մրցույթների հայտարարությունների պատրաստում, տարածում,  մրցույթների գրավոր և բանավոր փուլերի անցկացում, արդյունքների ամփոփում և առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի թափուր աշխատատեղերի համալրման վերաբերյալ հայտարարությունների տեղադրման արդյունավետ հարթակների (կայքերի, ԶԼՄ-ի), մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և կրթական կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրում և համագործակցում,
  • Բանկի, որպես գործատուի, գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում, համապատասխան միջոցառումների իրականացման ապահովում,
  • Թափուր աշխատատեղերի, ներքին և արտաքին կադրային ռեզերվների բազաների վարում և մշտապես թարմացում,
  • Նախաորակավորման ծրագրի պարբերաբար հայտարարում, նախընտրական փուլերի կազմակերպում և ամփոփում,
  • Աշխատատեղերի նկարագրերի հաստատման գործընթացում ԱԿՎ մասով դիրքորոշման ներկայացում,
  • Նոր ընդունվող աշխատակիցների, նաև անհրաժեշտության դեպքում գործող աշխատակիցների վերաբերյալ վարկային զեկույցների ստացում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում:
Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ անձնակազմի կառավարման (նախընտրելի է անձնակազմի հավաքագրման ոլորտում) ուղղվածությամբ,
  • Բարձրագույն,
  • MS Office ծրագրի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն,
  • Անձնակազմի կառավարման համակարգի և սկզբունքների, անձնակազմի հավաքագրման գործընթացի գերազանց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Recruitment responsible_HR, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 08-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One