Գործառնական ռիսկի փորձաքննության ուղղության պատասխանատու | ardshinbank

Գործառնական ռիսկի փորձաքննության ուղղության պատասխանատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
26.11.2019 to 08.12.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Նոր և էականորեն փոփոխված պրոդուկտների, գործընթացների գործառնական ռիսկի հաստատման գործընթացի կազմակերպում,
  • Զեղծարարության, զեղծարարության  փորձի դեպքերի, գործառնական ռիսկ կրող նոր պատահարների վերլուծություն,
  • Գործառնական ռիսկի սթրես թեստավորում,
  • Տարբեր գործընթացներում ներդրված սահմանաչափերի վերանայում,
  • Բացահայտված ռիսկերի նվազեցման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,
  • Վճարային տերմինալների տրամադրման փուլում ՎՀՀն-երի պահանջներին համապատասխանության էքսպերտիզա և match հարցման իրականացում,
  • Գործառնական ռիսկի մասով աշխատանքային հաշվետվությունների  պատրաստում և ներկայացում,
  • Գործառնական ռիսկի կառավարման վերաբերյալ Բանկում իրազեկության բարձրացման ապահովում,
  • Գործառնական ռիսկերի կառավարմանն առնչվող ներքին իրավական ակտերի մշակում,
  • Ապահովագրական պայմանագրերի (BBB, D&O, ECC, Property) կնքման/վերակնքման կազմակերպում, ապահովագրական դեպքերով պայմանավորված հայտերի կարգավորում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • MS Օffice, Internet Research,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ)լեզուների իմացություն
  • Բանկային օրենսդրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմացություն, ISO 9001 շարքի ստանդարտների իմացությունը՝ ցանկալի է:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Responsible _OR, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Դեկտեմբերի 8-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:     

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One