Գանձապետարան, ֆոնդային գործառնությունների ուղղության 3-րդ կարգի մասնագետ | ardshinbank

Գանձապետարան, ֆոնդային գործառնությունների ուղղության 3-րդ կարգի մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
07.04.2020 to 22.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային Գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կատարման հետ կապված հայտերի, պայմանագրերի, հանձնարարականների պատրաստում, կատարում, ուղեկցում, վերջնահաշվարկին հետևում:
  • Բանկի գործարքների վերաբերյալ, ինչպես նաև ընդհանուր շուկայի վերաբերյալ բազաների վարում:
  • Փողի շուկայում բորսայական և արտաբորսայական գործարքների կնքման հետ կապված հայտերի, պայմանագրերի, հանձնարարականների պատրաստում, կատարում, ուղեկցում վերջնահաշվարկին հետևում:
  • Պահառուական ծառայությունների մատուցման գծով հաճախորդների հետ բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում, հաճախորդի հանձնարականների կատարում, վերջնահաշվարկին հետևում, բազաների վարում:
  • Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված հաշվետվությունների լրացում:
  • Հաճախորդների պարտատոմսերի արժեկտրոնների և մարումների հաշվարկ, հետևում փոխանցումների կատարմանը, համադրում:
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով ր հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային  փորձ ֆինանսաբանկային համակարգում
  • MS Office
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ)
  • ՀՀ բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն։

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել 3th class specialist Treasury”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020 Ապրիլի 22-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One