Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի մասնագետ | ardshinbank

Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
04.07.2022 to 13.07.2022
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Արժութային միջբանկային առքուվաճառքի, կանխիկ-անկախիկ, միջբանկային վարկային և ավանդային պայմանագրերի հաշվառում և վարում, ձևակերպումների իրականացում,
  • Արժեթղթերի ձեռքբերման և վաճառքի, ռեպո համաձայանագրերի անհրաժեշտ ձևակերպումների իրականացում և պայմանագրերի վարում,
  • Ածանցյալ գործիքների (սվոփ, սփոթ, ֆյուչերս, ֆորվարդ) կիրառմամբ պայմանավորված ձևակերպումների իրականացում, պայմանագրերի  հաշվառում և վարում,
  • Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառության ծառայությունների իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Արժեթղթերի ռեեստրի վարման միջնորդավորման ծառայությունների իրականացում, արժեթղթերի կենտրոնացված հաշվառման համակարգով (DEPEND) կատարվող  գործառնությունների իրականացում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը  նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է գանձապետական գործառնությունների ձևակերպումների ուղղվածությամբ),
  • MS Office-ի, LSBank-ի լավ իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Բանկային ոլորտի վճարահաշվարկային գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի մասնագետ, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2022-08-16 10:15
Developed by Studio One