Գանձապետական գործառնությունների բաժնի պետ | ardshinbank

Գանձապետական գործառնությունների բաժնի պետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
08.01.2019 to 18.01.2019
Աշխատանքային վայրը: 
ք. Երևան
Դրույք: 
լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Արժութային միջբանկային առքուվաճառքի, կանխիկ-անկախիկ պայմանագրերի կազմում, հաշվառում և վարում, ձևակերպումների իրականացում,
  • Արժեթղթերի ձեռքբերման և վաճառքի ռեպո համաձայանագրերի կազմում, հաշվառում և վարում, անհրաժեշտ ձևակերպումների իրականացում,
  • Ածանցյալ գործիքների (սվոփ, սփոթ, ֆյուչերս, ֆորվարդ) կիրառմամբ պայմանավորված ձևակերպումների իրականացում, պայմանագրերի կազմում, հաշվառում և վարում,
  • Բանկի կողմից թողարկված կոնտր երաշխիքների, ակրեդիտիվների հաշվառում, միջնորդավճարների վճարում,
  • Արժեթղթերի ռեեստրի վարման միջնորդավորման ծառայությունների իրականացում,
  • Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառության ծառայությունների իրականացում,
  • Բորսայական, դեպո հաշիվների բացում և վարում,
  • Բաժնին վերաբերող  կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում,
 
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է գանձապետական գործառնությունների ուղղվածությամբ,
  •  MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր) իմացություն,
  • Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of unit_OD”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 18-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One