Գանձապահ – Ստեփանավան մասնաճյուղ | ardshinbank

Գանձապահ – Ստեփանավան մասնաճյուղ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
09.01.2020 to 17.01.2020
Աշխատանքային վայրը: 
ք. Ստեփանավան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Հաշվետեր և ոչ հաշվետեր Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամ­արկղային գործառնությունների իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան գործառնական օրվա վերջում մասնաճյուղի դրամարկղի ստուգում, վերջնական մնացորդի դուրս բերում, դրամապահոցի պատշաճ ձևով հանձնում պահպանության մարմիններին,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից և հաճախորդներից տարբեր տեսակի արժեքների ի պահ ընդունում և հետ հանձնում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան դրամական միջոցների տրամադրման և արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ԱԳՄ գանձման սարքերի լիցքավորման աշխատանքների կազմակերպում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
  • Փաստաթղթերի ձևավորում և արխիվացում,
  • Գլխավոր դրամապահոցի նկատմամբ հսկողություն,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան կումունալ վճարումների ընդունում և կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան` ոսկու գրավով ապահովված վարկերի երկարաձգում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (3 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում) կամ միջնակարգ կրթություն («Արդշինինբանկ» ՓԲԸ 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում): Բարձրագույն կրթությունը նախընտրելի է,
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ   հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում: Գանձապահի փորձը նախընտրելի է ,
  • Հայերեն (գերազանց), օտար լեզուներ (ցանկալի է),
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “ Cashier for Stepanavan branch”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Հունվարի 17: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One