Բռնագանձման և սնանկության գործերի դատական վարման ուղղության ավագ իրավախորհրդատու | ardshinbank

Բռնագանձման և սնանկության գործերի դատական վարման ուղղության ավագ իրավախորհրդատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
05.02.2020 to 16.02.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի կողմից պարտքի բռնագանձման, վտարման, պարտապանների գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ քաղաքացիական հայցերի, հակընդդեմ հայցերի, հայցերի պատասխանների սնանկության դիմումների  կազմում և վերջիններիս ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և կազմում,
  • Պարտքի բռնագանձման, վտարման, պարտապանների գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ քաղաքացիական գործերով և սնանկության գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների (բողոքների պատասխանների) ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Դատական պաշտպանության վերաբերյալ գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկի ղեկավարությանը իրազեկման և դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում,
  • Խոշոր կորպորատիվ հաճախորդների մասնակցությամբ դատական գործերի վարում ընդհանուր իրավասության (ֆինանսական արբիտրաժ), վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում,
  • Բանկի կողմից ներկայացվող վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում  սնանկության գործերով պահանջների, ընթացիք միջնորդությունների, կատարողական թերթի դիմումների, դրանց լիազորագրերի և անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Դատական պաշտպանության հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
  • Վարչությանը հասցեագրված տարաբնույթ փաստաթղթերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ պատասխան գրությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա անընդմեջ  մասնագիտական աշխատանքային փորձ (նախընտրելի է բանկերում և վարկային կազմակերպություններում՝ դատական ներկայացուցչության ուղղվածությամբ, դատարաններում, սնանկության վարույթներում)
  • MS Office-ի իմացություն
  • Փաստաբանի որակավորումը ցանկալի է
  • ՀՀ գործող օրենսդրության, այդ թվում քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, ինչպես նաև դատավարական իրավունքի և մարտավարության գերազանց իմացություն
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Senior_Legal_Advisor, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Փետրվարի 16-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One