Բաժնի պետ – Գործառնական տնօրինություն, Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժին | ardshinbank

Բաժնի պետ – Գործառնական տնօրինություն, Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժին

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
02.12.2019 to 15.12.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բաժնի աշխատանքի կազմակերպում, դրա` Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովում, աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով նախատեսված գործառույթների նկատմամբ  հսկողություն,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ վարկերի պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտուների դեպքում մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում «Գործառնական օր» համակարգ,
  • Գրավադրված գույքին առնչվող նամակների, տեղեկանքների, համաձայնությունների, գրավների նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գրությունների և այլ գրագրությունների ստուգում, նշագրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով և որոշումներով սահմանված կարգով hաճախորդի` Բանկում  բացված (սպասարկվող)  վարկային հաշիվների վերաբերյալ ոչ ստանդարտ տիպի տեղեկանքների ստուգում, նշագրում, ստորագրում,
  • «Գործառնական օր» ծրագրում վարկային գործառնություններին առնչվող ստանդարտ կաղապարների ձևավորում, տվյալների ներմուծում ու փոփոխում,
  • Ստանդարտ կաղապարներում գրանցված պայմաններից շեղումով կատարված գործարքների հաստատում,
  • Բաժնի գործառույթներին առնչվող Բանկի ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի, վարկատեսակների պայմանների, որոշումների և այլ ակտերի նախագծերի մշակում և լրամշակում,
  • Բաժնին առնչվող գործառույթների, ինչպես նաև վարկերի սպասարկման որակի բարելավման համար ավտոմատացման տեխնիկական առաջադրանքների ներկայացում Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն և դրա ներդրման ապահովման հետ կապված անհրաժեշտ տեստավորումների իրականացում:
  • Խնդրահարույց վարկերի գծով կայացված դատական վճիռների հիման վրա «Գործառնական օր» ծրագրում հաշվարկների, վերահաշվարկների կատարման ստուգում և հաստատում:
  • Բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների ոլորտում: 1 տարվա ղեկավարման փորձը նախընտրելի է,
  • MS Office, Lotus, LSoft   ծրագրի գերազանց իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ)լեզուների իմացություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության, քաղաքացիական օրենսգրքի, բանկային հաշվապահության հիմունքների իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of Division_BO, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Դեկտեմբերի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One