Բաժնի պետ - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության միջազգային բիզնեսի բաժին | ardshinbank

Բաժնի պետ - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության միջազգային բիզնեսի բաժին

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.01.2019 to 31.01.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բաժնի աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, Բաժնի գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Բանկի փաստաթղթային ծառայությունների վաճառքին ուղղված Ֆինանսական խորհրդատվության տրամադրում արտաքին առևտրային գործարքներ իրականացնող հաճախորդներին՝ համապատասխան քննարկումների, հանդիպումների և այցելությունների կազմակերպման միջոցով,
  • Բանկի փաստաթղթային ծառայությունների մասով պորտֆելի վարում և զարգացում ըստ Բանկի բիզնես-պլանի պահանջների,
  • Արտասահմանյան ֆինանսական կառույցների հետ բանակցում` միջազգային փաստաթղթային գործառնությունների պայմանների համաձայնեցման նպատակով,
  • SWIFT համակարգով (Ստուգողի իրավասություն - Verification (Message Approval)) փաստաթղթային ակրեդիտիվների և միջազգային բանկային երաշխիքների թողարկման և դրանց սպասարկման և վերահսկման իրականացում,
  • Բանկի հաճախորդների համար փաստաթղթային ծառայությունների մասով առաջարկների պատրաստում, փաստաթղթային գործիքներին առնչվող նոր պրոդուկտների մշակման անհրաժեշտության բացահայտում,
  • Վարչության այլ ստորաբաժանումների հետ համատեղ հաճախորդների փաստաթղթային գործառնությունների ներկայացում և հաստատում Բանկի իրավասու մարմիններում ,
  • Նպատակային ֆինանսական ռեսուրսների ներգրավում` միջազգային առևտրի գործիքների (ակրեդիտիվներ` այդ թվում վճարման հետաձգումով, ետֆինանսավորումով, միջազգային արտահանման վարկային գործակալությունների ծածկույթով, ֆորֆեյտինգ) կիրառմամբ,
  • Պոտենցիալ և գործող ոչ ռեզիդենտ հաճախորդների և գործընկերների տվյալների բազային վարման կազմակերպում,
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների պահանջների վերլուծություն, հաճախորդների հետ բանակցությունների արդյունքում ձևավորված առաջարկների ներկայացում իրավասու մարմնին,
  • Բոլոր բանկային ծառայությունների գծով վաճառքի կոորդինացում գործող ոչ ռեզիդենտ հաճախորդների մասով, սպասարկման որակի ապահովում և օպտիմալացում,
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովման կազմակերպում,
  • Բաժնին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բաժնի կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է),
  • Վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է փաստաթղթային գործառնությունների իրականացման, կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ),    
  • MS Office ծրագրի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեղուների իմացություն,
  • UCP 600, URDG 758, SWIFT համակարգի MT7 կատեգորիայի լավ, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:

 

Դիմելու կարգը: 
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Head of unit International Business, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 31-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One