Աշխատանքային պարտականություններ:
-
Փոխարժեքների, գանձապետական այլ ծառայությունների սահմանման ենթակա սակագների ձևավորման շրջանակներում արտարժութային շուկայի մոնիթորինգ, փոխարժեքների և սակագների առաջարկի կազմում,
-
Սահմանաչափի սահմաններում ներբանկային փոխարկային գործարքների հաստատում,
-
Ներբանկային փոխարկային գործառնությունների իրականացման շրջանակներում գործարքների կատարման գործընթացի անընդհատ մոնիթորինգ, անճշտությունների և ընդունված ձևաչափից շեղումների հայտնաբերում և դրանց շտկմանն ուղղված գործողությունների իրականացում,
-
Արտարժութային դիրքերի մոնիթորինգ, մասնաճյուղերի կողմից իրականացված գործարքների շարունակական մոնիթորինգ,
-
Գործառնական օրվա ընթացքում իրականացված ներբանկային փոխարկային գործառնությունների վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմում, ձևավորված եկամուտի, վերագնահատման հաշվարկ և համապատասխան ամփոփիչ տեղեկանքի ներկայացում անմիջական ղեկավարին,
-
ՀՀ արտարժութային շուկայի վերլուծություն, ներբանկային փոխարկային գործառնությունների վերաբերյալ տվյալների բազայի վերլուծություն,
-
Ներբանկային փոխարկային գործառնությունների գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացում, Բանկի հաճախորդներին գանձապետական նոր ծառայությունների և գործիքների մասով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
-
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում: