Ավագ ֆինանսական խորհրդատու - ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն | ardshinbank

Ավագ ֆինանսական խորհրդատու - ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.11.2018 to 13.12.2018
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների բազայի վարում,
  • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների ցանկի պատրաստում և մասնակցություն անհատական (յուրաքանչյուր Հաճախորդի գծով) վաճառքի պլանի մշակմանը,
  • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, խորհրդատվության տրամադրում, աջակցում Բանկի ծառայությունների վաճառքի իրականացման բոլոր փուլերում,
  • Փոքր և միջին բիզնես հաճախորդների բիզնեսի մասին հիմնական տեղեկատվության հավաքագրում, պոտենցիալի գնահատում, բանկերի հետ հաճախորդի փոխհարաբերությունների, բանկային ծառայությունների վերլուծության իրականացում, հաճախորդների պահանջների և նրա համագործակցության ընդլայնման վերաբերյալ դիրքորոշման ներկայացում,
  • Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության իրականացում, վարկունակության գնահատում, վարկավորման վերաբերյալ կարծիքի (առաջարկի) ձևավորում և ներկայացում որոշումներ կայացնող իրավասու մարմնին,
  • Տրամադրված վարկերի նպատակայնության, ընթացիկ մոնիտորինգի իրականացում,
  • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների առկա վարկային և ավանդային պորտֆելների սպասարկման հսկում,
  • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների վարկային և ոչ վարկային հայտերի կազմում,
  • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների կոնկրետ գործարքների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հարցումներին պատասխանների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական  կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի իրավաբանական անձ հաճախորդների վարկավորման ուղղվածությամբ, 
  • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Վաճառքների իրականացման գործընթացի և բանկային ծառայությունների լավ իմացություն ,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Senior financial consultant”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One