Ավագ վերլուծաբան – ՌԶՏ, Մարքեթինգի վարչություն | ardshinbank

Ավագ վերլուծաբան – ՌԶՏ, Մարքեթինգի վարչություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
19.12.2018 to 09.01.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի ներքին միջավայրի ուսումնասիրություն  (SWOT, IFE Matrices և այլն) և վերլուծություն,
  • Շուկայի ուսումնասիրության արդյունքների հիման վրա բանկային ոլորտի զարգացման միտումների կանխատեսում, պահանջարկի վրա ազդող գործոնների նույնականացում և զարգացման հնարավոր ուղիների բացահայում,
  • Բանկի բիզնես ստորաբաժանումների վաճառքի պլանների կազմում, վերանայում (անհրաժեշտության դեպքում) և կատարողականների վերլուծություն,
  • Բանկային ծառայությունների և դրանց վաճառքի վերաբերյալ բազմամակարդակ հաշվետվությունների կազմում և վերլուծություն,
  • Բանկի ռազմավարական պլանի մշակման, ռազմավարության իրագործման միջոցառումների պլանի և հիմնական առանցքային ցուցանիշների (KPI) կազմման գործընթացին մասնակցություն,
  • Բանկի ռազմավարական պլանի, ռազմավարության իրագործման միջոցառումների պլանի,  հիմնական առանցքային ցուցիչների (KPI) իրագործման վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում,
  • Բանկի արտաքին միջավայրի ուսումնասիրություն  (անհրաժեշտության դեպքում),
  • Վարչության գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում:
Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է ռազմավարական պլանավորման և շուկայի վերլուծության ուղղվածությամբ) ոլորտում,
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
  • MS Office ծրագրի իմացություն, վիճակագրության կազմման և տվյալների վերլուծության  ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն, (լավ)  լեզուների իմացություն,
  • Ռազմավարական պլանավորման, շուկայի և  տեղեկատվության վերլուծության (Data Analyst)  ուղղվածությամբ լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Senior Analyst_Marketing, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 09-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One