Ավագ ծրագրավորող | ardshinbank

Ավագ ծրագրավորող

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
07.04.2020 to 22.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային Գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Շահագործվող համակարգերի շրջանակներում բիզնես ստորաբաժանումների դիմում-հայտերի վերլուծության և տեխնիկական առաջադրանքի հիման վրա ծրագրային լուծումների մշակում և իրականացում,
  • Բիզնես ստորաբաժանումների դիմումների նոր համակարգերի տարբերակների, միջազգային փորձի վերլուծության հիմքում ձևավորված առաջարկությունների հիման վրա խնդիրների ձևավորում,
  • Տեխնոլոգիաների մշակում, փորձարկում և ներդնում,
  • Տեխնիկական առաջադրանքների մշակում,
  • ՏՀՏ համակարգերի ինտեգրում,
  • Նորարար տեխնոլոգիաների և լուծումների ուսումնասիրություն, մշակում և ներդնում,
  • Գոյություն ունեցող լուծումների և համակարգերի արդիականացում և օպտիմիզացիա,
  • Հաշվետվությունների ստեղծում և արդիականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն տեխնիկական
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ՏՀՏ  ոլորտում
  • Խորացված համակարգչային գիտելիքներ և տվյալների բազաների իմացություն (MySQL, MS SQL Server, Oracle,  Web Service),
  • Ծրագրավորման լեզունների (C#, PHP, JavaScript) իմացությունը պարտադիր է
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար)
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Senior_developer”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 22-ը Ապրիլի 2020թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One