Աշխատանքային պարտականություններ:
-
Բանկային օրենսդրությամբ, բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացման համար պայմանագրերի մշակում՝ Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան, և ուսումնասիրում:
-
Պայմանագրերի իրավական ռիսկերի և դրանց հետևանքների բացահայտում և գնահատում, Պայմանագրերի իրավական ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և տրամադրում:
-
Պայմանագրերի օրինակելի ձևերում հատուկ պայմանների ներմուծման ուղեցույցների և մեթոդական ցուցումների պատրաստում և տրամադրում:
-
Պայմանագրերի օրինակելի ձևերի պարբերաբար վերանայումների, այդ թվում՝ օրենսդրական և ներքին իրավական ակտերից բխող փոփոխությունների և լրացումների կատարում:
-
Բանկի ներքին իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություն, գործող օրենքների, այլ իրավական ակտերի խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում, գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկի ղեկավարությանը իրազեկման և դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում:
-
Բանկի կողմից կնքվող այլ՝ ոչ ստանդարտ (ոչ տիպային) պայմանագրերի նախագծերի կազմում, դրանց ուսումնասիրություն:
-
Բանկի հաճախորդների բողոք-պահանջների, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրությունների վերաբերյալ պատասխան գրության և հաշտության համաձայնությունների ուսումնասիրություն:
-
Բանկի մասնաճյուղերի հիմնադիր փաստաթղթերի և դրանցում փոփոխություններ պարունակող փաստաթղթերի կազմում, նոր մասնաճյուղերի գրանցման և գործաղ մասնաճյուղերի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունների գրանցման ապահովում ՀՀ Կենտրոնական բանկում:
-
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում: