Աշտարակ մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու | ardshinbank

Աշտարակ մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
22.10.2018 to 31.10.2018
Աշխատանքային վայրը: 
ք.Աշտարակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • VIP հաճախորդների անհատական սպասարկման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Financial consultant for Ashtarak branch”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. հոկտեմբերի 31-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One