Անձնակազմի հավաքագրման ուղղության 2-րդ կարգի մասնագետ | ardshinbank

Անձնակազմի հավաքագրման ուղղության 2-րդ կարգի մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
27.02.2020 to 10.03.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Մրցույթների հայտարարությունների պատրաստում, տարածում,  մրցույթների գրավոր և բանավոր փուլերի անցկացում, արդյունքների ամփոփում և առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի թափուր աշխատատեղերի համալրման վերաբերյալ հայտարարությունների տեղադրման արդյունավետ հարթակների (կայքերի, ԶԼՄ-ի), մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և կրթական կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրում և համագործակցում,
  • Բանկի, որպես գործատուի, գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում, համապատասխան միջոցառումների իրականացման ապահովում,
  • Թափուր աշխատատեղերի, ներքին և արտաքին կադրային ռեզերվների բազաների վարում և մշտապես թարմացում,
  • Նախաորակավորման ծրագրի պարբերաբար հայտարարում, նախընտրական փուլերի կազմակերպում և ամփոփում,
  • Նոր ընդունվող աշխատակիցների, նախաորակավորման ծրագրի թեկնածուների նաև անհրաժեշտության դեպքում գործող աշխատակիցների վերաբերյալ վարկային զեկույցների ստացում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է անձնակազմի կառավարման ոլորտում) կամ անձնակազմի կառավարման ուղղվածությամբ առնվազն 1 տարվա փորձ,
  • Բարձրագույն,
  • MS Officeծրագրի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)իմացություն,
  • Անձնակազմի կառավարման համակարգի և սկզբունքների, անձնակազմի հավաքագրման գործընթացի գերազանց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_HR, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Մարտի 10-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One