Անձնակազմի կառավարման վարչության պետ | ardshinbank

Անձնակազմի կառավարման վարչության պետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
09.07.2019 to 22.07.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության և գործընթացների շրջանակներում վարչության գործառույթների կազմակերպում,
  • Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության և կառավարման գործընթացի և դրանց առնչվող ներքին իրավական ակտերի մշակում և դրանց ներկայացում Բանկի իրավասու մարմինների հաստատմանը,
  • Անձնակազմի կառավարման ոլորտի գործավարության կազմակերպման ապահովում և դրա հետ կապված աշխատանքների համակարգում,
  • Աշխատանքի վարձատրության և խրախուսման համակարգերի մշակման, ներդրման, ընթացիկ կարգավորման ապահովում,
  • Անձնակազմի հավաքագրման, զարգացման և կարիերայի կառավարման  համակարգերի մշակում, գործունեության ապահովում,
  • Անձնակազմի գնահատման, պարգևատրման և մոտիվացիոն համակարգերի մշակում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան վարչության կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվա-ծությունը նախատեսող գործընթացների կազմակերպում,
  • Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
  • Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
  • Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • Վարչության աշխատակիցներին խրախուսելու և վարչության աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթություն,
  • Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 4 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում (նախընտրելի է բանկային ոլորտում), որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոններում,
  • MS Office-ի լավ իմացություն,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի (համակարգերի, գործընթացների, սկզբունքների և գործիքների), ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն, բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության և բանկային գործընթացների իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն:

 

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել HR manager”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 22-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One