Անձնակազմի զարգացման պատասխանատու | ardshinbank

Անձնակազմի զարգացման պատասխանատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
11.03.2019 to 17.03.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Անձնակազմի զարգացման (ուսուցում, վերապատրաստում) կարիքների բացահայտում: Զարգացման տարեկան ծրագրի և բյուջեի կազմում,
  • Անձնակազմի ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին զարգացման միջոցառումների կազմակերպում և իրականացում, արդյունավետության գնահատում,
  • Զարգացման միջոցառումներ իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների և անհատ դասընթացավարների բացահայտում և համագործակցում,
  • Այլ ստորաբաժանումների հետ համատեղ ուսումնական նյութերի և թեստերի պատրաստում, հավաքագրման գրավոր փուլում  օգտագործվող թեստերի և գրավոր առաջադրանքների մշակում,
  • Նոր աշխատողների ադապտացմանն ուղղված դասընթացների մշակում և իրականացում,
  • Նախաորակավորման ծրագրի մշակում և համակարգում, մասնակիցների  գնահատման կազմակերպում,
  • Բանկում պրակտիկա անցնող ուսանողների հետ աշխատանքների իրականացում,
  • Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում,
  • Աշխատակիցների գնահատման ապահովում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն,
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ անձնակազմի կառավարման (նախընտրելի է անձնակազմի զարգացման ոլորտում) ուղղվածությամբ,
  • MS Office-ի իմացություն,
  • Անձնակազմի կառավարման համակարգի և սկզբունքների, անձնակազմի զարգացման գործընթացի գերազանց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Training and development coordinator, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 17-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One