«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր | ardshinbank

«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.07.2019 to 20.08.2019
Աշխատանքային վայրը: 
ՀՀ, ք. Երևան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ Ֆինանսական շուկաներում գործառնությունների վերաբերյալ,
  • ծանոթանալ Բանկի կողմից իրականացվող հիմնական ֆինանսական գործիքներին և դրանց կնքման առանձնահատկություններին,
  • ծանոթանալ Բանկում գործող առևտրային համակարգերին և վերջիններիս միջոցով գործարքների կնքման առանձնահատկություններին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից  Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությունում համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Պահանջվող որակավորում: 

Ֆինանսական ոլորտում փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • Սովորել են Հայսատանի Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, Երևանի պետական կամ Տնտեսագիտական համալսարաններում, կամ ավարտական կուրսի ուսանողներ են,
  • Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը),
  • Տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Դիմելու կարգը: 

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

 Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Արդշինբանկ_Գանձապետարան»: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ.  օգոստոսի 20-ը:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One