«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր _Ոսկերիչ աշխատելու ուղղվածությամբ | ardshinbank

«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր _Ոսկերիչ աշխատելու ուղղվածությամբ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
09.12.2019 to 18.12.2019
Աշխատանքային վայրը: 
ՀՀ, ք. Երևան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում ոսկերչության ուղղվածությամբ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի մասնաճյուղերում ոսկերչի թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Պահանջվող որակավորում: 

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • ունեն բարձրագույն, միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթություն:

 

Դիմելու կարգը: 

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • Ուսումնական հաստատության ավարտական վկայականի  պատճեն (առկայության դեպքում) :

 Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_ոսկերիչներ_Երևան»: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Դեկտեմբերի 18-ը:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One