«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր Կորպորատիվ Բիզնեսի Տնօրինությունում | ardshinbank

«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր Կորպորատիվ Բիզնեսի Տնօրինությունում

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
07.02.2020 to 20.02.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • գործնականորեն առնչվել ֆինանսական վերլուծությունների հետ,
  • ծանոթանալ Բանկ-Հաճախորդ հարաբերություններին,
  • ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Պահանջվող որակավորում: 
Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը),
- Տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:
 
Դիմելու կարգը: 

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

 

 Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Արդշինբանկ ԳԳ_ԿԲՏ»: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020թ.ի Փետրվարի 20-ը:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One