«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր_Ոսկերիչ աշխատելու ուղղվածությամբ | ardshinbank

«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր_Ոսկերիչ աշխատելու ուղղվածությամբ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
11.04.2019 to 30.04.2019
Աշխատանքային վայրը: 
ք. Ապարան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում ոսկերչության ուղղվածությամբ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի մասնաճյուղերում ոսկերչի թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Պահանջվող որակավորում: 

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • ունեն բարձրագույն, միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթություն:
Դիմելու կարգը: 

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • Ուսումնական հաստատության ավարտական վկայականի  պատճեն (առկայության դեպքում) :

 

 Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_ոսկերիչներ_Ապարան»:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One