Услуги государственных органов

Արդշինբանկի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա Արդշինբանկը դարձավ պետական ​​մարմինների պատվիրակած գործառույթների լիազոր օպերատոր:

ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1109-Ն որոշմանը համապատասախան  Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման ծառայության (այսուհետ` նաև Ծառայություն) պայմաններ և սակագներ

Մատուցվող ծառայությունների* տեսակը

 Սակագին**

1.

Իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում

 

 

 

 

 

 

 

1,500 ՀՀ դրամ

2.

Բոլոր առևտրային իրավաբանական անձանց, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, նշված իրավաբանական անձանց առանձ­նացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, նշված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում

3.   

Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում

4.   

Իրավաբանական անձանց վերակազմավորում պայմանավորված պետական գրանցումներ կամ պետական գրանցումների մերժում

5.   

Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմավորում պայմանավորված  պետական հաշվառումներ կամ պետական հաշվառումների մերժում

6.   

Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց թղթային տարբերակով տրամադրում

7.

Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրում

8.   

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

9.   

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

10. 

Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով

 

Ծառայությունը մատուցվում է Բանկի «Էրեբունի», «Կենտրոն», «Նոր-Նորք», «Գյումրի», «Վանաձոր», «Էջմիածին», «Կապան», «Իջևան», «Արմավիր» և «Կամո» մասնաճյուղերում:

** Սակագինը չի ներառում պետական տուրքը և օրենսդրությանը համապատասխան պետությանը վճարվող ծառայության վճարները,  նշվածը Բանկի միջնորդային ծառայության վճարն է:

 

Содержимое для сравнения

ИНФОРМАЦИЯ ОБНОВЛЕНА ср, 2017-05-10 15:16
Developed by Studio One