Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կընդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում:
Նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է ամսական հավասարաչափ գումարի չափով, որի արդյունքում վարկառուն հնարավորություն է ստանում կանոնավոր մարել և թեթևացնել ամսական վարկային պարտավորությունները: Արդշինբանկի նվազող վարկային գծի առավելություններից է 0% անվանական տոկոսադրույքը, աշխատավարձի մինչև 14-ապատիկ չափով գումար ստանալու և մինչև 70 ամիս ժամկետով վարկը մարելու հնարավորությունը: Բանկը գանձում է ամսական սպասարկման վարձ վարկային գծի պայմանագրային գումարի 1%-ի չափով:
Նվազող սահմանաչափով վարկային գծի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/FG2mBH [2] կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%86%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%AB%D6%81
[2] https://goo.gl/FG2mBH