Կարևորելով հեռահար բանկային սպասարկումը՝ Արդշինբանկը գործարկել է նոր հեռախոսահամար, որի միջոցով միջազգային համակարգերով իրականացված դրամական փոխանցումները հնարավոր է ստանալ արդեն անվճար հեռախոսազանգի միջոցով՝ առանց Բանկ այցելելու:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես զանգահարել 080002222 հեռախոսահամարին և անցնելով նույնականացում՝ պատվիրել MONEYGRAM, UNISTREAM, INTEL EXPRESS, SIGUE, MONEYTUN, RIA և Բանկի հետ համագործակցող այլ համակարգերով իրականացված դրամական փոխանցումները «տեղափոխել» Արդշինբանկում գործող իրենց հաշվեհամարին: Ընդ որում, արտարժույթի փոխարկման դեպքում կիրառվում են արտոնյալ սակագներ:
Հեռախոսահամարը գործում է 24/7, գումարի փոխանցումը հաշվեհամարին կատարվում է անմիջապես, բացառությամբ գործառնական օրվա ժամերից դուրս իրականացված հեռախոսազանգերի, որոնք կատարվում են հաջորդ բանկային օրը: Արդշինբանկի հետ համագործակցող միջազգային դրամական փոխանցումների համակարգերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով` https://bit.ly/2UsA3OI [3]:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%9D-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/5.png
[3] https://bit.ly/2UsA3OI