Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:
Հեռակա կերպով դրամական փոխանցումների, վճարումների, վարկերի մարումների, ավանդների համալրման գործընթացներն իրականացվում են արագ, պարզ և հարմար եղանակով: Մոբայլ Բանկինգով հնարավոր է փոխարկել արժույթ արտոնյալ պայմաններով, փոփոխել քարտի սահմանաչափերը, դիտել գործարքների պատմությունը, հետևել ծախսերի վիճակագրությանը, ստանալ ծանուցումներ, բլոկավորել/ապաբլոկավորել քարտը և շատ ավելին: Ընդ որում, Բանկի հաճախորդները կարիք չունեն հիշելու քարտի տվյալներ, քանի որ հավելվածը թույլ է տալիս իրականացնել քարտից քարտ փոխանցումներ ֆոտոպատճենի միջոցով, ինչպես նաև ընձեռում է հնարավորություն իրականացնել փոխանցումներ Արդշինբանկի հաճախորդներին բջջային հեռախոսահամարով: Բանկ այցելության դեպքում հաճախորդները կարող են նախապես ամրագրել հերթ իրենց նախընտրած օրը և ժամին հավելվածի «Հերթի առցանց ամրագրում» ծառայության միջոցով:
Նշենք նաև, որ հավելվածն աշխատում է նաև մատնահետքի միջոցով: Գործարքների անվտանգությունն ապահովելու նպատակով համակարգում ներդրված են միջազգային անվտանգության առաջադեմ պաշտպանիչ համակարգեր: Հավելենք, որ հաճախորդները հնարավորություն ունեն կրկնել և հակադարձել գործարքները:
Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է Android կամ iOS սարքերով բեռնել հավելվածը և ինքնուրույն գրանցվել համակարգում՝ իրականացնելով Բանկի կայքէջում նշված քայլերի հաջորդականությունը [2] կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին: Հավելվածից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկ և լրացնել համապատասխան դիմումը:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%A5%D5%BF%D5%AB%D6%81-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%A2%D5%A1%D5%B5%D5%AC-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/Mobile%20banking%20online%20registration_0.pdf