Արդշինբանկն ամփոփեց Մոբայլ Բանկինգ համակարգի և Բանկի Ֆեյսբուքյան էջի տիրույթում անցկացված խաղարկության արդյունքները, որի շրջանակներում Մոբայլ Բանկինգ հավելվածի կիրառման առավել բարձր հմտություններ ցուցաբերած Բանկի 10 հաճախորդներ ստացան մրցանակներ:
Խաղարկությունը ճանաչողական էր և հետաքրքիր: Խաղարկության մրցանակն էր 2-օրյա հանգիստ 2 անձի համար Արցախի բարձրակարգ Եվրոպա հյուրանոցում և այցելություն Տիգրանակերտ, որը շահեցին խաղարկության հարցերին ճիշտ և արագ պատասխանած առաջին 5 հաճախորդները, իսկ նրանց հաջորդող ևս 5 հաճախորդներ ստացան մրցանակը 50% զեղչով:
Կարևորելով նորարարական և արդիական լուծումների ներդման գործընթացը, Բանկը շարունակում է զարգացնել հաշիվների հեռահար սպասարկման ուղիներն ու հնարավորությունները, ինչի վառ ապացույցն է Բանկի Մոբայլ Բանկինգ համակարգը, որի օգտատերերը արագ տեմպերով ավելանում են:
Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածը հաշիվների հեռակառավարման լավագույն միջոցն է, որը հնարավոր է դարձնում բանկային հաշիվները հեշտ և արագ կառավարումը աշխարհի ցանկացած կետից: Մոբայլ բանկինգ հավելվածը ներբեռնելու և անհրաժեշտ կարգավորումներն անելու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/2Lvjeys [3] հղմամբ:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%83%D5%BE%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/europehotel.jpg
[3] https://bit.ly/2Lvjeys