Արդշինբանկը տրամադրում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ոսկու գրավով ապահովված վարկեր սկսած 2% և 5% տարեկան տոկոսադրույքներից՝ գյուղատնտեսական և սպառողական նպատակների համար: Բանկն առաջարկում է առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրություն, որն իրականացնելու դեպքում, վերոնշյալ տոկոսադրույքները նվազում են 1.25-2.5 տոկոսային կետով:
Վարկերը տրամադրվում են ոսկու գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով և մինչև 5 տարի մարման ժամկետով: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու վարկի մարման իրենց հարմար եղանակը:
Ոսկու գրավով ապահովված վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում: Վարկը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից [3] մեկը, բացառությամբ «Կասկադ», «Զվարթնոց» մասնաճյուղերի և գլխամասային գրասենյակի:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով` https://goo.gl/nz19UV [4]կամ զանգահարել 012 22 22 22 հեռախոսահամարով:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 7.67-24%
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B8%D5%BD%D5%AF%D5%B8%D6%82-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D5%BE-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A1%D5%AE-075-%D5%AB%D6%81
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/Gold%20loan.png
[3] https://www.ardshinbank.am/branches-and-atms?region_value=yerevan
[4] https://bit.ly/2zuGZ3B%C2%A0