Արդշինբանկը զգալիորեն բարելավել է ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները: Բանկը գործարկել է «Վարկային արձակուրդ», համաձայն որի հաճախորդները հնարավորություն են ստանում տեղափոխել այլ բանկերի կողմից տրամադրված անշարժ գույքի գրավով ապահովված վարկերը մինչև 3% ցածր տարեկան տոկոսադրույքով՝ երկարացնելով վարկի ժամկետը և թեթևացնելով վարկի մարման ամսական բեռը: Ավելին, վարկի առաջին 6 ամիսների ընթացքում հաճախորդը կարող է չիրականացնել վարկի և տոկոսագումարի մարումներ:
ՀՀ դրամով վարկի տարեկան տոկոսադրույքի շեմը նվազել է՝ դառնալով 13%*, առավելագույն գումարն ավելացել է մինչև 150 մլն ՀՀ դրամ, առավելագույն ժամկետը սահմանվել է 10 տարի, վարկը հնարավոր է ստանալ գրավի արժեքի մինչև 100%-ի չափով:
Հիշեցնենք, որ անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի շրջանակներում Արդշինբանկի պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback) վճարված տոկոսագումարներից: Վարկը, նախկինի պես, տրամադրվում է առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով` https://goo.gl/t5yZYv [2], կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
* տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 14.49%-ից
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D6%84%D5%AB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D5%BE-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80-%D5%B6%D5%B8%D6%80%D5%9D-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE
[2] https://goo.gl/t5yZYv