Արդշինբանկը և Վիզա վճարային համակարգը, «Առո՛ղջ եղեք» կարգախոսի ներքո, մեկնարկում են ակցիա [3] VISA քարտապանների համար, որի շրջանակներում հունիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ ժամկետում Արդշինբանկի VISA քարտերով ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդները կստանան առողջության ապահովագրություն և անվճար բուժօգնության հավաստագրեր:
Ակցիայի 2 ամիսների ընթացքում 2,000 դրամ և ավել գումարով քանակային ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած առաջին 10 VISA քարտապանները կստանան առողջության ապահովագրություն: Կախված զբաղեցրած տեղից, առողջության ապահովագրության փաթեթի համար հատկացված գումարը էականորեն կավելանա, առաջին տեղի համար հասնելով մինչև 8 մլն ՀՀ դրամ ապահովագրական ծածկույթի: Այն իր մեջ ընդգրկում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնություն, վիրահատություններ, դեղորայքի ձեռքբերում և այլն: Միաժամանակ հնարավորություն է տրվելու նաև առողջության ապահովագրությունը հաղթողի ցանկությամբ փոխանցել կնոջը/ամուսնուն կամ երեխային, եթե հաղթողն արդեն ապահովագրված է:
Կարևորելով քարտով վճարումներ կատարելու անհրաժեշտությունը, առավել ակտիվ անկանխիկ գործարքներ կատարող հաճախորդներից բացի, Արդշինբանկը թիրախավորել է նաև իր այն քարտապաններին, ովքեր, ունենալով VISA քարտեր վերջին մեկ տարում (կամ երբևէ) քարտով գնումներ չեն կատարել: Այս խմբի քարտապաններից, ովքեր նշված ժամկետում կկատարեն քանակային ամենաշատ անկանխիկ գնումներ՝ 50,000 դրամ և ավել ծավալով, նրանցից առաջին 50 հոգին կստանան 20.000 ՀՀ դրամ գումարի չափով անվճար բուժօգնությունից օգտվելու հավաստագրեր:
Ակցիայի իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում կոմունալ վճարները, քարտից քարտ փոխանցումները, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումը, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ օտարերկրյա բանկեր միջբանկային փոխանցումները և բոլոր այն գործարքները, որոնց արդյունքում քարտապանը իրականացնում է միջոցների տեղափոխում՝ առանց ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու:
Համավարակի այս օրերին, երբ յուրաքանչյուր ոք մտահոգված և տագնապած է իր և հարազատի առողջության համար, Բանկը նախաձեռնել է այս ակցիան դրանով օգնելու իր հաճախորդների առողջության պահպանմանը:
Մասնակցեք ակցիային և հոգ տարեք ձեր առողջության մասին:
Ծանոթացեք ԱԿՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ [3]:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%AB-visa-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/visa-final.jpg
[3] https://www.ardshinbank.am/sites/default/files/VISA_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80_0.pdf