Արդշինբանկը շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ: Մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Բանկը կընդունի գրավով չապահովված խնդրահարույց մանրածախ վարկերի և վարկային գծերի գծով կուտակված տույժերի/տուգանքների ներման դիմում-հայտեր՝ Արդշինբանկում գործող պայմաններին համաձայն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 7-ին Արդշինբանկը հանդես էր եկել ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի դասակարգված վարկերի գծով պարտավորությունների ներման վերաբերյալ հայտարարությամբ՝ միաժամանակ առաջարկելով վարկերի վերակառուցման և վերաֆինանսավորման պայմաններ:
Գրավով չապահոված վարկերի վերաֆինանսավորման և ներման պայմանները հրապարակված են Արդշինբանկի պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ https://bit.ly/2mcDLbS [2]:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A8-%D5%B7%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%AD%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%87
[2] https://bit.ly/2mcDLbS