Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.25%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում` 9.75%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:
«Արդշինբանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվող հաճախորդներին, բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները, համաձայն որի, հաշվի շրջանառության մեծությունը անմիջականորեն անդրադառնում է վարկի և´ տոկոսադրույքի, և´ գումարի վրա, այսինքն, որքան մեծ է հաճախորդի հաշիվների շրջանառությունը և որքան երկար է հաճախորդն ապահովում շրջանառություն, այնքան ավելի մեծ գումարով և ցածր տոկոսադրույքով է տրամադրվում վարկը: Այս վարկերը մենք տրամադրում ենք բիզնես գործունեության նվազագույն վերլուծությամբ, ինչը խթան կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի զարգացման համար»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Նշենք նաև, որ տվյալ վարկատեսակի շրջանակներում Բանկն իրականացնում է նաև ՀՀ բանկերում և վարկային կազմակերպությունում առկա անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորում` վարկառուին հասանելի տոկոսադրույքից 0.5-1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A8-%D5%A6%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%AB%D5%AF%D6%80%D5%B8%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BF%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/Business%20loan_release.jpg