Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է «Ակնթարթային» վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նպատակով վարկերը՝ 19,5%-ով:
Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, առավելագույնը 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի գումարի չափով: ՀՀ դրամով վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը գյուղատնտեսական նշանակության են: Վարկերը տրամադրվում են առանց որևէ ապահովման միջոցի և գրավի:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Ընդ որում, այս վարկերն այսուհետ տրամադրվելու են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:
«Ակնթարթային» վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/dmqYRq [3]կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
Links
[1] https://www.ardshinbank.am/news/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A8-%D5%A6%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%C2%AB%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%C2%BB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A4%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%87-%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A5%D6%81%D6%80%D5%A5%D5%AC
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/Instant.jpg
[3] https://goo.gl/dmqYRq