Ռազմական դրության ընթացքում վարկերի գծով փոփոխություններ
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Եթե Վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, ապա Վարկառուի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքում (պարտավորությունների չկատարում կամ անպատշաճ կատարում) Բանկն իր պահանջի բավարարումն ապահովում է առանց դատարան դիմելու գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու միջոցով՝ գրավատուի (գրավատուների) անունից, գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց սեփականության իրավունքով ընդունելու կամ երրորդ անձին ի սեփականություն հանձնելու եղանակով, կամ դատական կարգով գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով՝ կնքված գրավի պայմանագրով նախատեսված կարգով:
Վարկային հայտ ներկայացնողը Բանկի կողմից վարկը տրամադրելու կամ վարկի տրամադրումը մերժելու` Բանկի կողմից կայացված որոշման մասին տեղեկացվում է որոշումը կայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոսկու և դրամական միջոցների գրավով ապահովված վարկերի, որոնց դեպքում Հայտատուն Բանկի որոշման մասին տեղեկացվում է հայտը ներկայացնելու օրը:
Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից վարկի տրամադրումը պահանջվող գործողությունները կատարելուց և իրավաբանական փաստաթղթերը կազմելուց և, անհրաժեշտության դեպքում, նոտարական կարգով վավերացնելուց հետո, սակայն, եթե վարկը 25 բանկային օրվա ընթացքում չի ձևակերպվում, ապա անհրաժեշտ է որոշումը կայացրած մարմնի կրկնակի թույլտվությունը:
Եթե Բանկի հետ կնքվող գործարքի կողմերից որևէ մեկի փոխարեն հանդես է գալիս լիազորված անձ, ապա պարտադիր պետք է ներկայացվի Բանկի և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ: Բանկի համար ընդունելի լիազորագիրը ընդունվում է (վավեր է) լիազորագրում նշված ժամկետում, սակայն ոչ ավել, քան լիազորագրի տրման օրվանից 3 տարվա ընթացքում, իսկ լիազորագրով ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ լիազորագրի տրման օրվանից՝ 1 տարվա ընթացքում: Ընդ որում, լիազորագիրը պետք է վավեր լինի գործարքի կնքման օրվա դրությամբ:
Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով փոխարժեքի փոփոխությունները ազդեցություն ունեն վարկի մարումների վրա:
Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` նախորդ օրվա ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:
Ուշադրություն
Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով փոխարժեքի փոփոխությունները ազդեցություն ունեն վարկի մարումների վրա:
Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` նախորդ օրվա ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, իսկ 2021թ. մարտի 4-ից՝ Բանկի առևտրային փոխարժեքով:
ՓՈԽԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:
Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Links
[1] https://www.ardshinbank.am/sites/default/files/%D5%8E%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80_3.pdf
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/%D5%8E%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80_2_0_0.pdf
[3] https://www.ardshinbank.am/sites/default/files/Credit%20schedule%20for%20individuals%20and%20sole%20proprietors_prolongation%20changes_1.pdf
[4] https://www.ardshinbank.am/sites/default/files/Questions%20%20Answers_prolongation%20changes.pdf
[5] https://www.ardshinbank.am/sites/default/files/%D4%B5%D6%80%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A5%D5%BF%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf