Հովհաննես Մկրտիչյանը (ծնվել է 1959թ.) ունի շուրջ 24 տարվա փորձ ֆինանսական համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ, գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատում է 2018թ. ապրիլից:
2016-2018թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ, ֆինանսական վարչության պետ:
2016թ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում որպես մասնաճյուղի կառավարիչ:
2012-2016թթ. աշխատել է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, գործադիր տնօրեն:
2010-2012թթ. աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես Կասկադ մասնաճյուղի կառավարիչ:
2007-2010թթ. աշխատել է «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ում, որպես Գործադիր տնօրեն, Գործադիր տնօրենի տեղակալ ֆինանսական գծով:
2004-2007թթ. աշխատել է «Էմպորիկի բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2004թթ. աշխատել է «Սևծովյան Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
1994-1998թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես ամփոփ հաշվետվությունների բաժնի պետ:
1980-1994թթ. զբաղեցրել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի գիտատեխնիկական ինֆորմացիայի բաժնի վարիչի պաշտոնը:
1989թ. սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտությամբ:
1976-1981թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում, Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ ֆալուլտետ, ինժեներ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ:
Links
[1] https://www.ardshinbank.am/content/%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%A5%D5%B2%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/Hovhannes%20Mkrtichyan_1.jpeg