Արթուր Հակոբյանը (ծնվել է 1969թ.) ունի շուրջ 25 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում:
«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի, ՓՄՁ բիզնեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2022թ. փետրվարից:
2016-2021թթ. զբաղեցրել է «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահի պաշտոնը:
2014թ. մինչև 2016թ. օգոստոսը հանդիսացել է «Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Փրոփերթիզ» և «Դիլիջան Դեվելոփմենթ» Հիմնադրամների գործադիր տնօրենը:
2012-2014թ ապրիլը աշխատել «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոնում:
2006թ.-ից աշխատել է Արարատբանկի Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի տեղակալի, 2009թ.-ից մինչև 2012թ. նույն բանկի Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում:
2000-2002թթ. աշխատել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալի, իսկ հետագայում, մինչև 2006թ.՝ Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
1996- 2000 թ. աշխատել է ՀՀ ֆինանսների, ապա վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, այդ գերատեսչությունում զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:
2014-2015թթ. սովորել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում, ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում:
1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում, ստացել է տնտեսագետ-մաթեմատիկոս որակավորում:
Links
[1] https://www.ardshinbank.am/content/%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%A3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4-%D6%83%D5%B4%D5%B1-%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/Artur%20Hakobyan.jpg