ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
«Դրամական փոխանցումների համակարգերը հնարավորություն են տալիս ֆիզիկական անձանց առանց բանկային հաշվի բացման, արագ և մատչելի, ստանալ և ուղարկել փոխանցումներ աշխարհի տարբեր երկրներ:
Արագ դրամական փոխանցման համակարգերին բնորոշ են`
Արագ դրամական փոխանցումների համակարգերով ուղարկված գումարները Արդշինբանկի հաճախորդները կարող են ստանալ առանց բանկ այցելելու՝ գումարն անմիջապես ընթացիկ հաշվեհամարին կամ քարտին փոխանցելու միջոցով:
➡️ Զանգահարե՛ք 080002222 անվճար հեռախոսահամարով
➡️ Տեղափոխե՛ք գումարը Ձեր հաշվեհամարին
➡️ Օգտագործե՛ք անկանխիկ կամ կանխիկացրեք գումարը 24/7 ցանկացած բանկոմատից
Մեր գործընկերներն են հանդիսանում աշխարհի խոշորագույն դրամական փոխանցումների համակարգերը:
- Փոխանցումը հասանելի է փոխանցումից հետո 10-15 րոպեի* ընթացքում:
*Առանձին դեպքերում, կապված համակարգի կողմից լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության հետ, նշված ժամկետը կարող է չպահպանվել:
- Փոխանցողի կողմից փոխանցման չեղյալացումը, ինչպես նաև տվյալների փոփոխությունն իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
- Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
- Կատարված փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող կազմակերպությունների կողմից` դրամական փոխանցման համակարգերի կանոններին համապատասխան և ժամկետներում:
- Բանկը փոխանցումը կատարում է փոխանցողի կողմից ներկայացված արժույթով, իսկ որոշ դրամական փոխանցման համակարգեր հնարավորություն են տալիս նաև փոխանցված գումարը վճարել ստացողին այլ արժույթով` կախված վճարող երկրից: Փոխանցված գումարը փոխարկվում է տվյալ համակարգի կողմից սահմանված փոխարժեքով և վճարվում է ստացողին այլ արժույթով, որի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է փոխանցման հանձնարարականում:
- ՀՀ-ից կատարվող փոխանցման միջնորդավճարը վճարվում է ՀՀ դրամով:
- Յուրաքանչյուր մատուցված ծառայության կատարման վերաբերյալ Բանկը հաճախորդին տրամադրում է գործարքը հավաստող փաստաթուղթ:
Links
[1] https://www.ardshinbank.am/content/%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80
[2] https://www.ardshinbank.am/sites/default/files/L%20Foreign%20currency%20transfers.png
[3] http://www.fininfo.am/