VISA քարտապաններին նվիրված փառատոն Դուբայում | ardshinbank

VISA քարտապաններին նվիրված փառատոն Դուբայում

Սիրով տեղեկացնում ենք Բանկի VISA քարտապաններին Dubai Shopping Festival (DSF)-ի մեկնարկի մասին: Փառատոնը նվիրված է VISA քարտապաններին, ովքեր մտադիր են այցելել Դուբայ Dubai Shopping Festival (DSF)-ի օրերին, որը տևելու է դեկտեմբերի 26-ից մինչև 2019թ-ի հունվարի 26-ը:

Փառատոնի ընթացքում Բանկի VISA քարտապանները հնարավորություն կունենան օգտվել հետևյալ առաջարկներից.

·         Flydubai ավիաուղիներ՝ 10% զեղչ ավիատոմսն առցանց ձեռքբերելու դեպքում

·         Jumeirah Hotels & Resorts՝ զեղչ մինչև 25% հյուրանոցային համարի ամրագրման դեպքում և 20%՝ սննդի և խմիչքների դիմաց

·         Dubai Pass (Դուբայ Տուրիզմ)՝ 15% բացառիկ զեղչ Dubai Pass քարտի դիմաց, որը հնարավորություն կտա այցելել Դուբայի թոփ 30 տեսարժան վայրերը

·         Majid-Al-Futaim և Meraas առևտրի սրահներ՝ բազմաթիվ շահավետ առաջարկներ:

Փառատոնի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել www.visamiddleeast.com/dsf հղմամբ:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2018-11-27 09:45
Developed by Studio One